⚡️Առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին 🔷Նրա մյուս երեխան էլ գտնվել է ավտոմեքենայի մեջ։ 🔷«Որդիս իր 1.5 տարեկան երեխային տարել էր մանկապարտեզ, մյուս երեխան էլ մեքենայի մեջ նստած է եղել, 7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել նրան: 🔷Միքայել Սրբազանի դատին էր գնացել, կողքից մարդիկ ասացին՝ քեզ կկալանավորեն, որովհետև գնացել ես նիստին։ Երեխաների աչքի դիմաց բերման են ենթարկել մանկապարտեզի բակում, հիմա չգիտեմ՝ ինչեր են սարքում։ 🔷Բռնապետություն, ուրիշ բան չեմ կարող ասել»,–Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
⚡️Առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի
11 сентября 202511 сен 2025
~1 мин