Մեծամորի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում հայտնաբերված կեղծիքների և չարաշահումների գործով շինարարական կազմակեպություների տնօրեններ են ձերբակալվել, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց Հակակառուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանը։ «Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ, որոնք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև կեղծիք կատարելու մեջ»,- նշեց Օհանջանյանը։ Ըստ խոսնակի՝ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ գրավը և տնային կալանքը: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Մեծամորի մանկապարտեզի շինկազմակեպություների տնօրեններ են ձերբակալվել, մեկը՝ կալանավորվել․ ՀԿԿ
5 сентября 20255 сен 2025
3
~1 мин