Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է․ ՔԿ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը։ Ըստ թերթի՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 6 տարի ժամկետով) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 1 տարի ժամկետով)։ Մկրտչյանն օգոստոսի 27-ին նշանակվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։
Նորություններին հետևե

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Շահվերդյանը։

Ըստ թերթի՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 6 տարի ժամկետով) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 1 տարի ժամկետով)։

Մկրտչյանն օգոստոսի 27-ին նշանակվել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում