ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, օրերս դիմել է Ազգային պատկերասրահի ղեկավարությանը՝ այնտեղ աշխատանքի տեղավորվելու համար, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աբյուրներին։ Ըստ թերթի՝ Աշոտը ցանկանում է պատկերասրահում զբոսավար աշխատել։ Լրատվականը հիշեցրել է, որ վարչապետի որդին նորահայտ նկարիչ է, որը երկու տարի առաջ առաջին ցուցահանդեսն էր կազմակերպել։ Բանակում ծառայությունից հետո նա ուսումը կիսատ էր թողել և գարեջուր վաճառելով էր զբաղվում։ Նա հիմնականում ապրում է ընտանիքից առանձին, վերջին շրջանում՝ Արարատի մարզի գյուղերից մեկում, պատմել է թերթը։ Ըստ լրատվականի՝ պատկերասրահում աշխատանքի դիմումով թերևս փորձում է հանրությանն ապացուցել, որ ինքն իր միջոցներով է ապրում, ոչ թե պետական բյուջեի հաշվին։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Նիկոլ Փաշինյանի որդին ցանկանում է զբոսավար աշխատել Ազգային պատկերասրահում․ ԶԼՄ
2 сентября 20252 сен 2025
~1 мин