ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1482 քրեական վարույթ, որից 648-ը փոխանցվել է 2024 թվականից, հայտնել են ՔԿ-ից։ Նշվում է, որ 157 քրեական վարույթ՝ 159 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Դրանցից 4-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 4-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 16-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 79-ը՝ ֆիզիկական ներգործության, 8-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը՝ երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, 42-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: ՔԿ-ից հայտնել են նաև, որ դատարան ուղարկված վարույթներով 165 տուժողից 8-ը եղել է մինչև 12 տարեկան, 1-ը՝ 12-14, 4-ը՝ 14-18, 152-ը՝ 18-ից բարձր: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
ՔԿ-ում այս տարի քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1482 քրեական վարույթ
2 сентября 20252 сен 2025
~1 мин