Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրեն Գ․Խ․-ի նկատմամբ ՔԿ-ն հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու կասկածանքով, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ հրապարակման՝ քրգործը վերաբերում է ՔՕ 479-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով) նախատեսված արարք կատարելուն։ Փաստաթղթով նա փորձել է դատական կարգով վիճարկել Հանրային հեռարձակողի խորհրդի՝ գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում Ա․Ք․-ին հաղթող ճանաչելու իրավաչափությունը։ Նա դատարան ներկայացրած միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ վիճարկվող որոշումներով իր իրավունքների խախտման փաստի մասին տեղեկանալու պահից գործազուրկ էր և եկամտի այլ աղբյուր չունենալու պատճառով չի կարողացել օգտվել վճարովի իրավաբանակա
Հայաստանի հանրային ռադիոյի նախկին տնօրենը կազմել է կեղծ դատավարական փաստաթուղթ. ՔԿ
1 сентября 20251 сен 2025
2
2 мин