Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը դադարեցնելու որոշումը

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի կողմից Մինսկի խմբի գործընթացը և դրան առնչվող կառույցները դադարեցնելու որոշումը։ «Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ այս կոնկրետ քայլի համար, որը դիվանագիտության արդյունավետության հստակ ցուցիչ է»,- գրել է Սինիրլիօղլուն իր X էջում։ Մինսկի խմբին ուղղված դիմումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ստորագրել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և օգոստոսի 11-ին ուղարկել կազմակերպությանը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար։ Մինսկի խմբի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Կազմում էին նաև Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան։ Փաստացի, խմբի աշխատանքը սառեցվել է 2022 թվականին։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել է ԵԱՀԿ նախարարական խորհրդի կողմից Մինսկի խմբի գործընթացը և դրան առնչվող կառույցները դադարեցնելու որոշումը։

«Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ այս կոնկրետ քայլի համար, որը դիվանագիտության արդյունավետության հստակ ցուցիչ է»,- գրել է Սինիրլիօղլուն իր X էջում։

Մինսկի խմբին ուղղված դիմումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ստորագրել էին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և օգոստոսի 11-ին ուղարկել կազմակերպությանը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար։ Մինսկի խմբի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Կազմում էին նաև Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան։ Փաստացի, խմբի աշխատանքը սառեցվել է 2022 թվականին։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում