Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Դատարանը երեք ամսով երկարաձգել է «իշխանությունը զավթելու փորձի» գործով մեղադրյալների կալանքը

Դատարանը երեք ամսով երկարաձգել է «իշխանությունը զավթելու փորձի» գործով մեղադրյալների կալանքը։ Դատական ​​նիստը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube ալիքով։ Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող նիստում երկարացվեցին «Սրբազան պայքար»-ի աջակից Տիգրան Գալստյանի, Մովսես Շարբաթյանի, Տիգրան Թոփալյանի, Կարո Օկումուշյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետները։ Օգոստոսի 21-ին երկարաձգվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի, «Սրբազան պայքարի» ակտիվիստ Արսեն Ղազարյանի, ընդդիմադիր «Կամք» կուսակցության առաջնորդ Վահագն Չախալյանի, զոհված զինծառայող Արա Ռոստոմյանի հոր (տնային) կալանքը։ Հունիսի 26-ի գիշերը դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը՝ Գալստանյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Գործով կալանավորվել էին Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը, շարժման առաջնորդի օգնական Շարբաթյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, պահեստազորի գնդապետ Միհրա

Դատարանը երեք ամսով երկարաձգել է «իշխանությունը զավթելու փորձի» գործով մեղադրյալների կալանքը։ Դատական ​​նիստը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube ալիքով։

Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող նիստում երկարացվեցին «Սրբազան պայքար»-ի աջակից Տիգրան Գալստյանի, Մովսես Շարբաթյանի, Տիգրան Թոփալյանի, Կարո Օկումուշյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետները։

Օգոստոսի 21-ին երկարաձգվել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի, «Սրբազան պայքարի» ակտիվիստ Արսեն Ղազարյանի, ընդդիմադիր «Կամք» կուսակցության առաջնորդ Վահագն Չախալյանի, զոհված զինծառայող Արա Ռոստոմյանի հոր (տնային) կալանքը։

Հունիսի 26-ի գիշերը դատարանը բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը՝ Գալստանյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Գործով կալանավորվել էին Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանը, շարժման առաջնորդի օգնական Շարբաթյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, Ռոստոմյանի հայրը, ակտիվիստներ Լիդիա Մանթաշյանը և Աղվան Արշակյանը։ Ավելի ուշ դատարանը կալանավորել էր նաև գործարար Տիգրան Գալստյանին և Հրայր սարկավագ Հակոբյանին։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում