Գասպար Տերտերյանը (72 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակչում է, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը 5-1 հաշվով հաղթել է հույն Արիոնանս Կալիցոպուլոսին։ Վաղը եզրափակչում Տերտերյանի մրցակիցը կլինի Ասիայի մինչև 20 տարեկանների գործող չեմպիոն Ախմադ Կոդիրովը (Ուզբեկստան)։ Առաջնության եզրափակչում է նաև Յուրիկ Մխիթարյանը (60 կգ)։ Օգոստոսի 19-ին Արման Մուսիկյանը (65 կգ) դարձել էր ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում օգոստոսի 17-24-ը։ Աշխարհի առաջնությունը ներառում է ազատ ոճի, հունահռոմեական և կանանց ըմբշամարտ։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում