Հայաստանում օգոստոսի 18-ին և 19-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր, այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ «Հորդորում ենք 11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ օգոստոսի 18-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը սպասվում է նորմայից բարձր
18 августа 202518 авг 2025
~1 мин