Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով»․ կաթողիկոսի շնորհավորանքը՝ Սամվել Կարապետյանի ծննդյան առթիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը շնորհավորել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին ծննդյան 60-ամյակի առիթով։ Կաթողիկոսը նշել է, որ Կարապետյանն իր հոբելյանը դիմավորում է ի պաշտպանություն Սուրբ Եկեղեցու դրսևորած արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ «Մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր՝ Ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ։ Ամենատարբեր ոլորտներում արձանագրած Ձեր ձեռքբերումները Դուք ինքնաբուխ հոգով ծառայեցրել եք մեր ազգին՝ նպաստելով Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր հայկական համայնքներում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարմանը և հայ կյանքում զարգացման ծավալուն ծրագրերի իրագործմանը»,- շեշտել է կաթողիկոսը։ Գարեգին Բ-ն ընդգծել է, որ «ազգօգուտ և հայրենանպաստ գործունեությամբ Կարապետյանն արժանացել է մեր ժողովրդի սիրուն ու հարգանքին՝ ազգային բարերարի վսեմ կոչումով»։ «Ձեր արդար վաստակն ի սպաս եք բերել նաև Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը շնորհավորել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին ծննդյան 60-ամյակի առիթով։ Կաթողիկոսը նշել է, որ Կարապետյանն իր հոբելյանը դիմավորում է ի պաշտպանություն Սուրբ Եկեղեցու դրսևորած արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ «Մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր՝ Ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ։

Ամենատարբեր ոլորտներում արձանագրած Ձեր ձեռքբերումները Դուք ինքնաբուխ հոգով ծառայեցրել եք մեր ազգին՝ նպաստելով Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր հայկական համայնքներում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարմանը և հայ կյանքում զարգացման ծավալուն ծրագրերի իրագործմանը»,- շեշտել է կաթողիկոսը։ Գարեգին Բ-ն ընդգծել է, որ «ազգօգուտ և հայրենանպաստ գործունեությամբ Կարապետյանն արժանացել է մեր ժողովրդի սիրուն ու հարգանքին՝ ազգային բարերարի վսեմ կոչումով»։

«Ձեր արդար վաստակն ի սպաս եք բերել նաև Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը։ Ձեր եկեղեցասիրությունն ու Էջմիածնասիրությունը բացառիկ է ու արարող՝ արդեն իսկ արձանագրված Հայոց արդի պատմության լուսավոր էջերում: Միածնի Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք ենք ընծայում Երկնավոր Տիրոջը՝ հայցելով շուտափույթ վերադարձ Ձեզ ընտանեկան օջախ։ Թող Բարձրյալ Աստված խաղաղ ու անվտանգ պահի մեր հայրենիքը, արժանապատիվ և բարօր կյանք պարգևի հավատավոր մեր ժողովրդին»,- եզրափակել է կաթողիկոսը։ Հունիսին «Տաշիր» խմբի ղեկավարն աջակցել էր Հայ Առաքելական եկեղեցուն՝ հոգևորականների հասցեին իշխանությունների քննադատությունների ֆոնին։

Դրանից հետո ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները խուզարկություններ էին իրականացրել Կարապետյանի Երևանի տանը։ Հունիսի 18-ին գործարարը երկու ամսով կալանավորվել էր՝ իբր իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով: Հուլիսի 4-ին Կարապետյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունն «անելիք չունեն Հայաստանում»։ Հուլիսի 14-ին գործարարը հայտնել էր նոր քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին։

«Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի թիմի նախաձեռնած «Մեր ձևով» շարժումն առաջին փուլում լինելու է ապաքաղաքական, որպեսզի հնարավոր լինի հավաքել հնարավորինս լայն շրջանակի փորձագիտական կարծիքներ։ Միևնույն ժամանակ նա բացառել է համագործակցությունը նախկին իշխանությունների հետ:

Օգոստոսին Կարապետյանի շահերը ներկայացնող պաշտպանների խմբին է միացել ամերիկացի փաստաբան, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Ամսթերդամը, որը գործարարի կալանքը որակել է քաղաքական որոշում՝ ժողովրդավարության սկզբունքներին և միջազգային իրավական նորմերին հակասող։ Օգոստոսի 15-ին դատարանը 2 ամսով երկարաձգել էր Կարապետյանի կալանքը։

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում