Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ռյազանի արտադրամասում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Ռյազանի մարզի Շիլովսկի շրջանի գործարանի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 20-ի, РБК-ի հաղորդմամբ՝ հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։

Նախնական տվյալներով՝ վիրավորվել է 134 մարդ, որոնցից 31-ը գտնվում են Ռյազանի և Մոսկվայի հիվանդանոցներում։ Շտաբի հադորդմամբ՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Օգոստոսի 18-ը Ռյազանի մարզում հայտարարվել է սգո օր։ Շիլովսկի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։

«Էլաստիկ» գործարանի վառոդի արտադրամասում պայթյունն ու հրդեհը տեղի էին ունեցելօգոստոսի 15-ի առավոտյան։ Նախնական քննչական տվյալներով՝ պատճառն էր արդյունաբերական անվտանգության պահանջների խախտումը։ Հարուցվել է քրեական գործ՝ համապատասխան հոդվածով (ՔՕ 217-րդ հոդվածի 3-րդ մաս), որի առավելագույն պատիժը մինչև յոթ տարի ազատազրկումն է։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում