«Քաղաքացիական պայմանագրի» համագումարից առաջ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի դեմ նոր արշավ է սկսվել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ ՔՊ ներկայացուցիչները Սյունիքի տարածքային կառույցների հետ հանդիպման ժամանակ քննարկել են մարզպետի հեռանալու հարցը։ Նշվում է, որ մարզպետ նշանակվելու օրվանից ոմանք խանդով են վերաբերվել և գործել նրա դեմ՝ հույս ունենալով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կազատվի «օտար» մարդուց ու երդվյալ կուսակցականներից մեկին կնշանակի։ «Վարչության անդամի թեկնածու Արսեն Թորոսյանը խոստացել է, որ եթե իրեն ընտրեն, ապա այդ հարցը կբարձրաձայնի կուսակցության ղեկավար մարմնում»,- պատմել է թերթը։ Լրատվականը հավելել է, որ մարզպետի նկատմամբ դժգոհության հետևում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանն են, որոնք ներկա են գտնվել այդ հանդիպմանը, սակայն զգուշավոր լռություն են պահպանել։ 2022 թվականի մարտին Մելիքսեթ Պողոսյանի ազատումից հետո Ղուկասյանը նշանակվել էր Սյունիքի մարզպետ։ Նորություններին հետևեք մեր կայքում
ՔՊ համագումարից առաջ Սյունիքի մարզպետի դեմ արշավ է սկսվել․ ԶԼՄ
27 августа 202527 авг 2025
4
~1 мин