Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իրավապահները հրահանգ ունեն՝ Սամվել Կարապետյանից «դարի հանցագործ կերտել». ԶԼՄ

Իրավապահ մարմինները քաղաքական իշխանությունից հրահանգ ունեն՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանից «դարի հանցագործ կերտել», գրում է«Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հրապարակման համաձայն՝ ավելի քան երկու ամիս ապօրինի կալանավորված Կարապետյանի նկատմամբ իշխանության վախերը գնալով ավելի են մեծանում՝ քննում են գործարարի յոթը պորտը, գործին ներգրավված է նաև ՊԵԿ համակարգը։ «Ասում են՝ սխեմաներ են գծում, որով հանրությանը փորձելու են հավատացնել, որ Կարապետյանը միլիարդներ է պետությունից ստացել, բայց մի կոպեկ չի ծախսել ՀԷՑ-ի վրա, արդյունքում էլ կառույցը հասել է այս օրին», - նշել է թերթը։ ԶԼՄ-ն չի բացառել նոր ձերբակալությունները ինչպես ՀԷՑ-ի, այնպես էլ Կարապետյանի մերձավորների շրջանում։ Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը
Оглавление

Իրավապահ մարմինները քաղաքական իշխանությունից հրահանգ ունեն՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանից «դարի հանցագործ կերտել», գրում է«Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հրապարակման համաձայն՝ ավելի քան երկու ամիս ապօրինի կալանավորված Կարապետյանի նկատմամբ իշխանության վախերը գնալով ավելի են մեծանում՝ քննում են գործարարի յոթը պորտը, գործին ներգրավված է նաև ՊԵԿ համակարգը։

«Ասում են՝ սխեմաներ են գծում, որով հանրությանը փորձելու են հավատացնել, որ Կարապետյանը միլիարդներ է պետությունից ստացել, բայց մի կոպեկ չի ծախսել ՀԷՑ-ի վրա, արդյունքում էլ կառույցը հասել է այս օրին», - նշել է թերթը։

ԶԼՄ-ն չի բացառել նոր ձերբակալությունները ինչպես ՀԷՑ-ի, այնպես էլ Կարապետյանի մերձավորների շրջանում։

Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունումմեղադրանքը:

2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորվածԿարապետյանի։ Այնուհետև նա իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ Հուլիսի 14-ին նա հայտնել էր նոր քաղաքական թիմ ձևավորելու մեկնարկի մասին։

Կարդացեք նաև՝

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում