«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 3-րդ անգամ է հարցաքննվել, այս անգամ՝ ենթադրյալ փողերի լվացման գործով, Armenia Today-ին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ «Ընդհանուր բովանդակությունն այն է, որ ներկայացված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է, իրականության հետ ընդհանրապես աղերս չունի։ Չեղած բանի վերաբերյալ ի՞նչ ցուցմունք տալ»,- շեշտեց փաստաբանը։ Նա մանրամասնեց, որ հարցաքննությունը տեղի է ունեցել դեռևս կալանքի երկարաձգման միջնորդությունից առաջ՝ մինչև օգոստոսի 10-ը։ Հակոբյանը նշեց, որ ընթացակարգն է այդպիսին՝ նոր մեղադրանքի դեպքում հարցաքննություն է իրականացվում։ «Ըստ կարգի՝ նոր մեղադրանք առաջադրելու դեպքում հարցաքննության միջոցով հարցնում են դիրքորոշում՝ մեղադրանքի վերաբերյալ»,- հավելեց նա։ Փաստաբանը, հաշվի առնելով նախաքննությունը, չմանրամասնեց, թե, մասնավորապես, ինչ են հարցրել Կարապետյանից, և ինչ է նա պատասխանել։ Միևնույն ժամանակ նա վերահաստատեց պնդումը, որ Կարապետյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է։ Հակոբյանը տեղեկացրեց, որ Կարապետյանին, ընդհանուր առմամբ, 3 անգա
Չեղած բանի վերաբերյալ ի՞նչ ցուցմունք տալ. Սամվել Կարապետյանի փաստաբան
26 августа 202526 авг 2025
2 мин