Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավայրում այցելության ժամանակ չենք քննարկել նրա՝ վարչապետի թեկնածության հարցը, Armenia Today-ին հայտնեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ խմբակցության երեք պատգամավոր՝ Դանիելյանը, Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը, այցելել են Շիրակի թեմի առաջնորդին ու համոզել նրան իր թեկնածությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն համաձայնել։ Դանիելյանը հեքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ «քաղբանտարկյալներին այցելելն իր ամենօյա աշխատանքի մաս է», և սա առաջին նման այցելությունը չէ։ «Այդ թեմայով Սրբազանի հետ ընդհանրապես խոսակցություն տեղի չի ունեցել։ Ես շատ եմ լինում քրեակատարողական հիմնարկներում։ Դրանում արտառոց բան չկա։ Միքայել սրբազանի այցելության հնարավորությունը բացել էին, և այցելել ենք՝ հասկանալու ինչի կարիք ունի»,- պարզաբանեց Դանիելյանը։ Պատգամավորը հավելեց, որ կալանքը ՀՀ-ում դարձել է պատժի ձև, մարդկանց կալանավորում են՝ որպես պատիժ պահելով ամենավատ պայմաններում։ «Այդ մարդիկ այ
Միքայել սրբազանին կալանավայրում այցելության ժամանակ չենք քննարկել նրա՝ վարչապետի թեկնածության հարցը․ Գառնիկ Դանիելյան
26 августа 202526 авг 2025
1 мин