Պարտադիր չէ գուշակ լինել՝ հասկանալու համար, որ խոսքը գործարքի մասին է, որի արդյունքում Ամերիկան գալիս է տարածաշրջան, իսկ ՌԴ-ն և Իրանը պետք է հաշտվեն դրա հետ, ասել է Զատուլինը
«Անկախ նրանից՝ դա կներառվի որևէ համաձայնագրի տեքստում, թե ոչ, վերջակետ կդրվի «Զանգեզուրի միջանցքի»-ի նկատմամբ վերահսկողության հարցում։ Թուրքիան՝ օգտագործելով Փաշինյանին, կկարողանա Հայաստանի տարածքով ուղիղ ճանապարհ բացել դեպի Ադրբեջան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա, իսկ նրա հետ նաև ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն, որոնք այդ կերպ կստանան իրենց բոնուսը», - ասել է պատգամավորը։