Հետխորհրդային տարածքի փորձագետ Արկադի Դուբնովը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների հնարավոր հեռանկարները։ Օգոստոսի 6-ին Հայաստանի կառավարությունը հաստատել էր Վաշինգտոնում Փաշինյանի, Թրամփի և Ալիևի առաջիկա հանդիպման մասին տեղեկությունը: Վարչապետի այցն ԱՄՆ տեղի կունենա օգոստոսի 7-8-ը։ Ըստ ԶԼՄ-ների՝ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպման արդյունքում կարող են փոխըմբռնման հուշագիր ստորագրել: Դուբնովը կարծում է, որ Վաշինգտոնում վաղը կարող է ստորագրվել ինչ-որ փաստաթուղթ՝ ի դեմս հուշագրի, որը պարտավորեցնող բնույթ կկրի և կհաստատի խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի և Բաքվի պատրաստակամությունը: «Սա ենթադրում է Թրամփի հովանու ներքո փաստաթուղթ, և ըստ երևույթին, այն իսկապես պարտադիր բնույթ է կրելու։ Հակառակ դեպքում Թրամփը նրանց չէր ընդունի Սպիտակ տանը»,- նշել է Դուբնովը։ Փորձագետը կարծում է, որ փաստաթղթում կարող է լինել դրույթ՝ ՀՀ Սահմանադրության
«Փաստաթուղթը պարտադիր բնույթ է կրելու». փորձագետը գնահատել է Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հեռանկարները
7 августа 20257 авг 2025
2
1 мин