Ռուբեն Հակոբյանին մեղադրում են առանց տուժողների. նա հրաժարվել է ցուցմունք տալ. Փաստինֆո Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Հակոբյանի պաշտպան Գրիգոր Մղդեսյանը։ Պաշտպանը նշել է, որ կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։ Բողոքը քննվում է գրավոր ընթացակարգով, որոշումը կհրապարակվի օգոստոսի 15-ին։ Վերաքննիչ բողոքի շրջանակներում վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանքի հիմքերի առկայությունը։ Պաշտպանը նկատում է՝ հիմնավոր կասկածն ի սպառ բացակայում է՝ հաշվի առնելով, որ տեսագրության ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Ռուբեն Հակոբյանը իշխանության զավթման կոչ չի արել։ Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը եղել է պատմաքաղաքական վերլուծություն, որն ապագայում ուղղված որևէ բռնի ուժի գործողությունների միտում չի ունեցել։ »,- ասաց Մղդեսյանը։