Աղվան Արշակյանի գործով կդիմեն ՄԻԵԴ, այս մասին ասաց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Նա կրկին հիշեցրեց՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է։ Վերևներում որոշել են տանջել 26-27 տարեկան էդ երեխուն, դա խոշտանգում է, ուղիղ եթերում հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով հունիսի 25-ից անազատության մեջ գտնվող Աղվան Արշակյանի հետ կապված իրավիճակին։ Ես վստահ եմ, որ հատկապես քննչական, դատախազական մարմինները գնացել-փորձել են վերադասների հետ այս հարցը կարգավորել, բայց վերևներում ինչ-որ մի տեղ չեն թողել, չգիտեմ ինչքան վերևներում։ Նա հավելել է, որ ՄԻՊ-ի աշխատակազմից գնացել-արձանագրել են, որ քաղցկեղով հիվանդ Արշակյանի ոտքն ու ձեռքը չի աշխատում, նա չի կարող ինքնուրույն հոգալ իր կարիքները առանց խցակիցների օգնության, բայց մինչ օրս փորձաքննություն չի իրականացվել, չնայած դատարանի համապատասխան որոշմանը։
Աղվան Արշակյանի գործով կդիմեն ՄԻԵԴ, այս մասին ասաց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Նա կրկին հիշեցրեց՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը
6 августа 20256 авг 2025
~1 мин