Իրանը շտապ պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատի իր հարևանների հետ, ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային կապերի ամրապնդումը կարող է օգնել չեզոքացնել Արևմուտքի պատժամիջոցները, հաղորդում է IRNA-ն։ Երկուշաբթի օրը Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ իշխանության ապակենտրոնացումը, հատկապես սահմանամերձ նահանգներում, կօգնի ընդլայնել համագործակցությունը հարևան պետությունների հետ։ «Եթե մենք ամրապնդենք կապերը մեր հարևանների հետ, պատժամիջոցները կկորցնեն իրենց արդյունավետությունը», – ասել է Պեզեշկիանը։ Նախագահը Հայաստանը, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրաքը, ինչպես նաև Իրանի հարավային հարևաններին անվանել է «մեծ ներուժ» ունեցող երկրներ փոխշահավետ համագործակցության համար, որը պետք է ակտիվացվի բոլոր կողմերի շահերից ելնելով։ Պեզեշկիանն անդրադարձել է նաև Իսրայելի կողմից հունիսին 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի քաղաքական և ռազմական ղեկավարությ
Հայաստանի և մյուս հարևանների հետ ավելի սերտ կապերը թույլ կտան վերացնել Արևմուտքի պատժամիջոցները․ Փեզեշքիան
29 июля 202529 июл 2025
1 мин