Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Նախկին թաղապետը 14 միլիոն դրամի վնաս է պատճառել պետությանը՝ ցածր գնով վաճառելով համայնքային մանկապարտեզը․ ԳԴ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին թաղապետ Ա․ Ք․-ն հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ թիվ 147 մանկապարտեզը, համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 14 միլիոն 189 հազար 750 դրամի վնաս, հայտնել է Գլխավոր դատախազությունը։ Ըստ հայտարարության՝ նա 2006 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել է որոշում, որի համաձայն համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի 141 քմ տարածքը, առանց գույքի գնահատման, 1 միլիոն 910 հազար 250 դրամով (1 քմ-ն՝ 13 հազար 500 դրամով) օտարվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանն, այն դեպքում, երբ գույքի իրական շուկայական արժեքը կազմել է 16 միլիոն 100 հազար դրամ: Ա.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով): Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին թաղապետ Ա․ Ք․-ն հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ թիվ 147 մանկապարտեզը, համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 14 միլիոն 189 հազար 750 դրամի վնաս, հայտնել է Գլխավոր դատախազությունը։

Ըստ հայտարարության՝ նա 2006 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել է որոշում, որի համաձայն համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի 141 քմ տարածքը, առանց գույքի գնահատման, 1 միլիոն 910 հազար 250 դրամով (1 քմ-ն՝ 13 հազար 500 դրամով) օտարվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերությանն, այն դեպքում, երբ գույքի իրական շուկայական արժեքը կազմել է 16 միլիոն 100 հազար դրամ:

Ա.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով):

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում