Իշխանությունները վախ ունեն, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող ուժի վարչապետի թեկնածուն կլինի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրին։ Ըստ թերթի՝ նրանց համար Կարապետյանն անխոցելի է, օրենքի պահանջները նա կատարել է՝ 6 ամիս ռեզիդենտ լինելու ցենզը պահպանելով և պարտաճանաչ կերպով Ռուսաստանից Հայաստան է գալիս, որ ապահովի մշտական բնակության պահանջը, որը պարտադիր է պատգամավորի, վարչապետի թեկնածուի համար։ «Կարապետյանի թեկնածությունն անխոցելի է նաև նրա վարկանիշի և թալանի թեմաների հետ առնչություն չունենալու իմաստով»,- նշել է թերթը։
Իշխանությունները վախենում են Կարեն Կարապետյանի թեկնածությունից․ ԶԼՄ
26 июля 202526 июл 2025
20
~1 мин