Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայում անցկացվող ամառային ունիվերսիադայում սահմանել է Հայաստանի նոր ռեկորդ, հայտնել է ԿԳՄՍՆ-ն։ Ըստ հրապարակման՝ Մանուչարյանը 100մ ազատ ոճ լողատարածությունում ցույց է տվել 58,19 վրկ. արդյունք, ինչն աննախադեպ է։ Նա 100մ բատերֆլայ լողատարածությունում 1.01.35 վրկ. արդյունքով 43 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ Իսկ Աշոտ Չախոյանը 100մ ազատ ոճ լողատարածությունում գրանցել է 54,66 արդյունք: Համաշխարհային համալսարանական ամառային խաղերը կտևեն մինչև հուլիսի 27-ը:
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում