Найти в Дзене
Հայաստանն այսօր

ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

ArCa վճարային համակարգի հետ կապված խնդիրը մասնակի լուծվել է, պարզել է Armenia Today-ի թղթակիցը։ Բանկային քարտերը կրկին ընդունվում են վճարումների համար, քարտից քարտ առցանց փոխանցումները գործում են, սակայն ընդհատումներով։ Այսօր` հուլիսի 23-ի առավոտից ArCa համակարգում համատարած խափանումներ էին փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարելու գործարքներում։ Խնդիրներ են գրանցվել ինչպես խանութներում վճարումների, այնպես էլ առցանց բանկային փոխանցումների ժամանակ: Սոցիալական ցանցերում օգտատերերը հայտնել էին POS տերմինալների և առցանց փոխանցումների, այդ թվում՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով վճարումներ կատարելու անհնարինության մասին: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

ArCa վճարային համակարգի հետ կապված խնդիրը մասնակի լուծվել է, պարզել է Armenia Today-ի թղթակիցը։

Բանկային քարտերը կրկին ընդունվում են վճարումների համար, քարտից քարտ առցանց փոխանցումները գործում են, սակայն ընդհատումներով։

Այսօր` հուլիսի 23-ի առավոտից ArCa համակարգում համատարած խափանումներ էին փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարելու գործարքներում։ Խնդիրներ են գրանցվել ինչպես խանութներում վճարումների, այնպես էլ առցանց բանկային փոխանցումների ժամանակ:

Սոցիալական ցանցերում օգտատերերը հայտնել էին POS տերմինալների և առցանց փոխանցումների, այդ թվում՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով վճարումներ կատարելու անհնարինության մասին:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում