Օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանում հուլիսի 22-ին բռնկված խոշոր հրդեհը դեռևս մարել չի հաջողվում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հրդեհը լայնամասշտաբ է, ընդգրկում է բարդ ռելիեֆային տարածքներ: Հրդեհի տարածումը կանխելու և մարման աշխատանքներն արագացնելու նպատակով աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ավիացիոն ջոկատի երկու ուղղաթիռ, ինչպես նաև Պետական հրդեհային պահպանության ծառայության ուժեր։ Այս պահին իրականացվում են հրդեհի մարման աշխատանքներ։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Արցախի Մարտակերտի շրջանում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում
23 июля 202523 июл 2025
3
~1 мин