Փաստաբան Զարուհի Փոստանջյանը գրում է. «Քիչ առաջ ի պատասխան իմ «Մեղադրյալ Ստեփան Սամվելյանի անձի առողջական վիճակի և բժշկական օգնության վերաբերյալ տեղեկատվության հրատապ պահանջ» գրությանը, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղեկացրեցին, որ Ստեփան Սամվելյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այս պահի դրությամբ որևէ հստակ տեղեկատվություն Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի վերաբերյալ դեռևս առկա չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում հավելյալ մանրամասներ կհայտնեմ լրացուցիչ հաղորդագրությամբ»: