Արթուր Սուքոյանը գրում է. «Սեբեոս քահանա Ղալաչյանի՝ մկրտությունը արգելելը ՔՊ-ական հակաքրիստոսի կնքահայրությամբ՝ արդար ու անհրաժեշտ քայլ էր, սակայն ոչ բավարար։ Այդ քայլը կդառնա դատարկ, եթե մեկ այլ հոգևորական համաձայնի կատարել մկրտությունը՝ նույն հակաքրիստոսի կնքահայրությամբ։ Հակաեկեղեցական ստահակներին որևէ Սուրբ արարողության մասնակցելու արգելքը չպետք է լինի անհատ հոգևորականի դիրքորոշում։ Դա պետք է լինի ամբողջ Հայ Առաքելական Եկեղեցու հստակ և սկզբունքային դիրքորոշումը».