Ամենայն հայոց Կաթողիկոսին հեռացնելու և նրան փոխարինող գտնելու պատասխանատվությունը դրվել է վարչապետի աշխատակազմի և նրա ղեկավար Արայիկ Հարությունյանի վրա, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդքան էլ գոհ չէ Հարությունյանի աշխատանքից, քանի որ Վեհափառի հեռացման ուղղությամբ դեռևս հստակ քայլեր չեն արվել, բացի այդ հոգևորականներն ավելի են թշնամացել իշխանությունների հետ: Եկեղեցականների շրջանում զայրույթ է առաջացրել Հարությունյանի հուլիսի 4-ի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա հայտարարել էր, որ «եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է և արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը և ապապետականությունը»: Թերթի պնդմամբ՝ իշխանականները ևս ճիշտ չեն համարել Հարությունյանի այդ գրառումը, որն ըստ նրանց, փոխանակ ներքին կարգով հարթի եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունները, ավելի է վատացնում իրավիճակը: Թերթը հավելել է, որ եթե Հարությունյանը ձախողի նոր Կաթողիկոսի ընտրությանը, Վեհարանից Գարեգին Բ-ին
Կաթողիկոսին հեռացնելը հանձնարարված է Արայիկ Հարությունյանին, սակայն վարչապետն այդքան էլ գոհ չէ նրանից. ԶԼՄ
18 июля 202518 июл 2025
1
1 мин