Найти в Дзене
Hayeli.am

🔴 Իշխան Սաղաթելյանի ու Գառնիկ Դանիելյանի հարցը կհետաձգվի

🔴 Իշխան Սաղաթելյանի ու Գառնիկ Դանիելյանի հարցը կհետաձգվի

«Հրապարակ» գրում է ․ «ԱԺ-ն երեկվանից գնաց արձակուրդ, պատգամավորները 30 աշխատանքային օր` հուլիսի 15-ից մինչեւ օգոստոսի 25-ը, կհանգստանան։

Չնայած իշխանությունը մտադիր էր մինչեւ արձակուրդ գնալը Սրբազանի «հեղաշրջման» գործով անձեռնմխելիությունից զրկել նաեւ Իշխան Սաղաթելյանին ու Գառնիկ Դանիելյանին, սակայն աղբյուրները հայտնում են, որ նրանց հարցը հետաձգել են, կանդրադառնան ըստ նպատակահարմարության, բայց ոչ շուտ, քան սեպտեմբերին։ Առանց այն էլ հանրությունը բզկտված է, ուստի նոր քարոզչական դոզան կկիրառեն թեժ աշնանը։

Սակայն Փաշինյանը, ըստ աղբյուրի, կաթողիկոսի հարցում չի ուզում նահանջել, «նեղ կռուգում» ասել է, որ մինչեւ օգոստոսի վերջ պետք է լուծել «Կտրիճ Ներսիսյանին պաշտոնազրկելու հարցը» եւ տեղապահ նշանակել»: