Իլհամ Ալիևը գովերգում է Ադրբեջան-Թուրքիա դաշինքը. «Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան վստահությամբ և հաջողությամբ քայլում են դեպի ապագա՝ ուս ուսի տված։ Մեր երկրների անխախտ եղբայրությունը, աշխարհում եզակի միությունը և ռազմավարական դաշինքը կարևոր անվտանգության, գործընկերության և զարգացման գործոն են ինչպես մեր տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Վստահ եմ, որ պատմականորեն միմյանց աջակցած մեր եղբայր ժողովուրդների կամքից և Շուշիի հռչակագրից բխող ռազմավարական դաշինքը մեր համատեղ ջանքերով կշարունակի ամրապնդվել և խորանալ»: