Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար․ Մակրոն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար, X-ի իր միկրոբլոգում հայատառ գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը»։ Ըստ Մակրոնի՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը հնարավորություն է տրվել վերանայել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել ռազմավարական երկկողմ գործընկերությունը։ Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը շեշտել էր Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար, X-ի իր միկրոբլոգում հայատառ գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը»։

Ըստ Մակրոնի՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը հնարավորություն է տրվել վերանայել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները՝ նպատակ ունենալով խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում և շուտով ամրագրել ռազմավարական երկկողմ գործընկերությունը։

Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը շեշտել էր Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում