Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ավինյանը դեմ է կաթողիկոսի դեմ արշավին, սակայն վարչական շրջաններում պատրաստվում են եկեղեցու «գրոհին»․ ԶԼՄ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թիմակիցների շրջանակում պարզաբանել է, որ չի ցանկանում որևէ կերպ մասնակցել կաթողիկոսի դեմ արշավին՝ դա համարելով անթույլատրելի, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։ Ըստ թերթի՝ պարզ չէ՝ սա հստակ տարանջատո՞ւմ է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներսում, թե՞ պարզապես քաղաքական հաշվարկ։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկությամբ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարի տեղակալ Գևորգ Վարոսյանը լծվել է աշխատակիցներին հրահանգավորելու գործին։ Ըստ թերթի՝ Փաշինյանի՝ «Էջմիածնում մեծ հավաք» անելու մասին գրառումից հետո իր մոտ է կանչել բոլոր բաժինների պետերին, հրահանգել իրենց աշխատակիցներին պատրաստ պահել, որ պետք լինելուն պես շտապ «իջնեն» Էջմիածին։ «Բաժնի պետերը չեն համաձայնել, ասել են՝ չեն կարող աշխատակիցներին ստիպել դուրս գալ եկեղեցու դեմ։ Վարոսյանը լեզվակռիվ է սկսել նրանց հետ և սպառնացել՝ ով չգնա, գործից կազատվի»,- տեղեկացրել է թերթը։ Մայիսի 29-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ
Оглавление

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը թիմակիցների շրջանակում պարզաբանել է, որ չի ցանկանում որևէ կերպ մասնակցել կաթողիկոսի դեմ արշավին՝ դա համարելով անթույլատրելի, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ պարզ չէ՝ սա հստակ տարանջատո՞ւմ է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներսում, թե՞ պարզապես քաղաքական հաշվարկ։

«Հրապարակ» օրաթերթի տեղեկությամբ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարի տեղակալ Գևորգ Վարոսյանը
լծվել է աշխատակիցներին հրահանգավորելու գործին։ Ըստ թերթի՝ Փաշինյանի՝ «Էջմիածնում մեծ հավաք» անելու մասին գրառումից հետո իր մոտ է կանչել բոլոր բաժինների պետերին, հրահանգել իրենց աշխատակիցներին պատրաստ պահել, որ պետք լինելուն պես շտապ «իջնեն» Էջմիածին։

«Բաժնի պետերը չեն համաձայնել, ասել են՝ չեն կարող աշխատակիցներին ստիպել դուրս գալ եկեղեցու դեմ։ Վարոսյանը լեզվակռիվ է սկսել նրանց հետ և սպառնացել՝ ով չգնա, գործից կազատվի»,- տեղեկացրել է թերթը։

Մայիսի 29-ից սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։

Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հակասահմանադրական էին որակել վարչապետի հայտարարությունը։

Կարդացեք նաև՝

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի

Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում