🔴🔴Նաիրի Հոխիկյան. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար հանգուցալուծման է տանում Եկեղեցու վրա հարձակման պլանը։ Այսօր արդեն նշել է, որ պիտի մեծ հավաք անի Էջմիածնի կենտրոնական հրապարակում, ինչի տրամաբանական շարունակությունն է լինելու հարձակումը Վեհարանի վրա։ Ի՞նչ պետք է անենք մենք` Քրիստոնյա հայերս։ 1. Պատրաստ լինենք, որ յուրաքանչյուր օր կարող է տեղի ունենալ այդ հարձակումը, հետևաբար' արագ հասնենք Մայր Աթոռ ու պաշտպանենք այն։ 2. Սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում եմ, առաջիկա օրերին հնարավորության դեպքում եկեք հայրենիք ու անձամբ մասնակցեք Մայր Աթոռի պաշտպանությանը։ Սա բոլոր հայերի գոյության ու արժանապատվության կռիվն է։ 3. Համագործակցելով հոգևորականների հետ' պետք է հերթափոխով խմբերը մշտապես լինեն Մայր Աթոռի տարածքում, որպեսզի անհավատների հարձակման դեպքում առաջին հարվածը վերցնեն իրենց վրա, մինչև օգնությունը հասնի։ 4. Առաջիկա օրերին հնարավորինս զգոն լինել ու ակամա չտրվել սադրանքների, բռնության ու ատելության որևէ կոչ չանել, քանի որ այդկերպ կալանավորվում են բոլոր ազգային գործիչներ