Ուժային կառույցները խուզարկություններ են իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում։ Այս տեղեկությունը Armenia Today-ին հաստատել են ընկերության աղբյուրները։ Ըստ ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանի՝ շենքը արգելափակված է, և աշխատակիցներին թույլ չեն տալիս մուտք գործել։ Քննչական կոմիտեն Armenia Today-ին մեկնաբանել է ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի բնակարանում իրականացվող խուզարկությունները: «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ», – նշել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։ Այլ մանրամասներ Ավդալյանը չի հայտնել Հայտնի չէ, թե որն է խուզարկությունների պատճառը: Հուլիսի 2-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր աշխատանքից ազատել ՀԷՑ աշխատակիցներին՝ «քաղաքական ինտրիգնե