Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են ուկրաինական հակամարտությունը, Իրանի և Սիրիայի շուրջ իրավիճակը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կուալա Լումպուրում հանդիպման ընթացքում մանրամասն քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Իրանի և Սիրիայի շուրջ իրավիճակը։ Այս մասին հաղորում էՌուսաստանի արտգործնախարարությունը: «Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ հուլիսի 3-ի վերջին հեռախոսազրույցի համատեքստում, տեղի է ունեցել լայնածավալ քննարկում՝ երկկողմ օրակարգի բոլոր հարցերի և միջազգային իրավիճակի շուրջ։ Կայացել է խորքային և անկեղծ կարծիքների փոխանակում Ուկրաինայի շուրջ կարգավորման, ինչպես նաև Իրանի, Սիրիայի և մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ»,- նշել է ԱԳՆ-ն։ Լավրովը և Ռուբիոն կարևորել են երկկողմ դիվանագիտական առաքելությունների նորմալացման ուղղությամբ աշխատանքի շարունակությունը։ «Ընդգծվել է երկկողմ դիվանագիտական առաքելությունների բնականոն գործունեության վերականգնման ուղղությամբ հետագա աշխատանքի կարևորությունը: Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կուալա Լումպուրում հանդիպման ընթացքում մանրամասն քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Իրանի և Սիրիայի շուրջ իրավիճակը։ Այս մասին հաղորում էՌուսաստանի արտգործնախարարությունը:

«Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ հուլիսի 3-ի վերջին հեռախոսազրույցի համատեքստում, տեղի է ունեցել լայնածավալ քննարկում՝ երկկողմ օրակարգի բոլոր հարցերի և միջազգային իրավիճակի շուրջ։ Կայացել է խորքային և անկեղծ կարծիքների փոխանակում Ուկրաինայի շուրջ կարգավորման, ինչպես նաև Իրանի, Սիրիայի և մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ»,- նշել է ԱԳՆ-ն։

Լավրովը և Ռուբիոն կարևորել են երկկողմ դիվանագիտական առաքելությունների նորմալացման ուղղությամբ աշխատանքի շարունակությունը։

«Ընդգծվել է երկկողմ դիվանագիտական առաքելությունների բնականոն գործունեության վերականգնման ուղղությամբ հետագա աշխատանքի կարևորությունը: Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդլայնվող շրջանակի շուրջ կշարունակվի», - փոխանցում է պաշտոնական Մոսկվան։

ՌԴ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հանդիպման ժամանակ հաստատել են հակամարտությունների խաղաղ կարգավորման և համագործակցության վերականգնման նկատմամբ փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։

Ռուբիոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման նոր տարբերակները, ապա հավելել, որ փոքր-ինչ հիասթափություն կա ուկրաինական հարցում առաջընթացի պակասից։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում