Найти в Дзене
Հայաստանն այսօր

Պահանջում եմ հրապարակել ամբողջական տեքստը․ Գալստանյանը՝ ՔԿ-ի ձայնագրության մասին

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իրավապահներից պահանջել է հրապարակել Քննչական կոմիտեի ձայնագրության ամբողջական սղագրությունը։ Նա այս մասին գրել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղարկված իր նամակում։ Բագրատ սրբազանի պարզաբանմամբ՝ գրության պատճառը «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստեցնելու» արտահայտությունն է, «որը վերագրվում է իրեն, որպես «մարդ սպանելու դարի հանցագործ ծրագիր»։ «Ես պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է, որ վերաբերում է որևէ իշխանության գործառույթի»,- նշել է Գալստանյանը։ Ըստ սրբազանի՝ չհրապարակելու դեպքում այդ և մնացած բոլոր արտահայտությունները որպես ստախոսություն և զրպարտություն կմնան նրանց պատասխանատվության վրա։ Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղա

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իրավապահներից պահանջել է հրապարակել Քննչական կոմիտեի ձայնագրության ամբողջական սղագրությունը։ Նա այս մասին գրել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղարկված իր նամակում։

Բագրատ սրբազանի պարզաբանմամբ՝ գրության պատճառը «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստեցնելու» արտահայտությունն է, «որը վերագրվում է իրեն, որպես «մարդ սպանելու դարի հանցագործ ծրագիր»։

«Ես պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է, որ վերաբերում է որևէ իշխանության գործառույթի»,- նշել է Գալստանյանը։

Ըստ սրբազանի՝ չհրապարակելու դեպքում այդ և մնացած բոլոր արտահայտությունները որպես ստախոսություն և զրպարտություն կմնան նրանց պատասխանատվության վրա։

Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում