Հուլիսի 1-ին Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 14-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը մահացել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ Փրկարար ծառայությունն ահազանգն ստացել է ժամը 07:00-ի սահմաններում։ Գերատեսչությունը տեղեկացնում է, որ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհին ավտովթարի հետևանքով կա զոհ և տուժած․ ՆԳՆ
1 июля 20251 июл 2025
~1 мин