Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Աջափնյակ» մետրոյի 11-րդ կայարանի նախագիծն ավարտված է․ Երևանի քաղաքապետարան

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանը նշել է, որ փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները, հետևաբար՝ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել շինարարության մեթոդաբանության վերաբերյալ՝ այս տարի արդեն դրանց մեկնարկը տալու նպատակով։ «Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։ 2024 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Աջափնյակի մետրոն կսկսեն կառուցել 2026 թվականից։ Մարտի 2-ին ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ էր հատկացրել նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների համար: 
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանը նշել է, որ փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները, հետևաբար՝ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել շինարարության մեթոդաբանության վերաբերյալ՝ այս տարի արդեն դրանց մեկնարկը տալու նպատակով։

«Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

2024 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Աջափնյակի մետրոն կսկսեն կառուցել 2026 թվականից։ Մարտի 2-ին ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ էր հատկացրել նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների համար: 

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում