Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գեղարքունիքում տեղի է ունեցել 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հունիսի 30-ին, Երևանի ժամանակով ժամը 01:51-ին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.19⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․2 մագնիտուդով երկրաշարժ, ասված է հրապարակման մեջ։ Փրկարար ծառայությունը նշել է, որ երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ, վնասների մասին տեղեկություն չի հաղորդվել։ Հունիսի 25-ին նույնպես Գեղարքունիքում երկրաշարժ էր գրացվել։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հունիսի 30-ին, Երևանի ժամանակով ժամը 01:51-ին ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.19⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․2 մագնիտուդով երկրաշարժ, ասված է հրապարակման մեջ։

Փրկարար ծառայությունը նշել է, որ երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ, վնասների մասին տեղեկություն չի հաղորդվել։ Հունիսի 25-ին նույնպես Գեղարքունիքում երկրաշարժ էր գրացվել։

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում