Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի Ղրղզստանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությանը: Նշվում է, որ չի բացառվում՝ Հայաստանի ներկայացուցիչը հանդիպմանը կարող է միանալ տեսակապի միջոցով։ Հայաստանի ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել նախարարի բացակայությունը։ Երևանը սառեցրել էր իր մասնակցությունը դաշինքին։ Թեկուզ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, սակայն արդեն մոտ երկու տարի չի վճարում կազմակերպության անդամավճարները։ Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի ավարտը շարունակի նույն քաղաքականությունը, կազմակերպության անդամ երկրները «կարող են քննարկել տարբեր սցենարներ», մարտին հայտարարել էր ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։ Իսկ հունիսի 21-ին նա ընդգծել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է սթափ գնահատել իր անվտանգության ապահովման հնարավորությունները։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. ԶԼՄ
30 июня 202530 июн 2025
~1 мин