Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն կոշտ է արձագանքել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի՝ Ստեփանակերտում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի վերաբերյալ հայտարարություններին, դրանք որակելով որպես «անընդունելի», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Սոբհանին հուլիսի 8-ին «Արմենպրեսին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն էր հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանն այս հայտարարության վերաբերյալ։ Հաջիզադեն նշել է, որ համատեղ հայտարարությունը նախապես համաձայնեցված է եղել ՏՀԿ անդամ երկրների հետ և կազմվել է նախագահողի ամփոփման ձևաչափով՝ առանց առանձին հաստատման անհրաժեշտության։ Նա հերքել է Իրանի դեսպանի պնդումները, թե Թեհրանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել ՏՀԿ-ի փաստաթղթի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը
9 июля 20259 июл 2025
2
1 мин