ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Մինսկում, Armenia Today-ին հայտնեց կառավարոության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա Մինսկում հունիսի 27-ին։ Անցյալ տարի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Փաշինյանին զգուշացրել էր Մինսկում կայանալիք միության հանդիպմանն առցանց մասնակցելու ռիսկերի մասին։ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև բանավոր վեճ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետն ասել է, որ հայկական պատվիրակությունը հեռակա կարգով կմասնակցի Մինսկում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Լուկաշենկոն խոստացել է քննարկել նրա հայտարարությունը, ինչին Փաշինյանը պատասխանել է, որ դա ոչ թե պետք է դիտարկել, այլ հաշվի առնել։
Пашинян не поедет в Минск и поучаствует в заседании Высшего Евразийского экономического совета по видеосвязи
26 июня 202526 июн 2025
2
~1 мин