Ռուսաստանը հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև նոր սրացում չի լինի։ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն շատ մոտ են խաղաղության պայմանագիր կնքելուն։ Ըստ ТАСС-ի՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկրները շատ մոտ են համաձայնագրի վրա աշխատանքի ավարտին, և հուսով ենք, որ այդ աշխատանքը կավարտվի։ Այդ համաձայնագիրը շատ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունության և անվտանգության մթնոլորտի համար», -նշել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։