Ադրբեջանն ու Թուրքիան հերթական զորավարժություններ կանցկացնեն
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «Անատոլիական արծիվ» զորավարժությունները կանցկացվեն Կոնիայում։ Զորավարժություններին կմասնակցեն նաև Միացյալ Նահանգների, Կատարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Հորդանանի ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի անձնակազմը։