Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին անհապաղ դադարեցնել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, ասել է Զախարովան
Նա Իսրայելի հարձակումը որակել է «չհրահրված ագրեսիա», որը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը: «Սա հանցավոր արկածախնդրություն է, որը հղի է հետևանքներով տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: