❗️Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր Հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատևումն ապահովվել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրրան, հույսի փարոս, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։ Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ անսասան պահի Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը, իր գահակալ Սրբազնագույն Կաթողիկոսին և հայ ազգին։ Ամենակալ Տեր Աստված, փրկիր մեզ չարից և դրա բոլոր արբանյակներից»,- ասվում է հայտարարության մեջ։
❗️Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին
28 июня 202528 июн 2025
~1 мин