Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սահմանազատման գործընթացի բոլոր հարցերը քննարկվում են բացառապես սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովում․ ԱԽՔ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջան-Հայաստան պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա այսպես է պատասխանել «Հրապարակ» օրաթերթի՝ հունիսի 10-ին հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ», հունիսի 11-ին հրապարակված «Մոտ 6 անգամ ավելի տարածք հանձնելու ենք, քան ստանանք. Քարտեզ» և հունիսի 12-ին հրապարակված «Սահմանազատման արդյունքում ավելի շատ հանձնելու ենք, քան ստանանք. Քարտեզ 2» հոդվածներին։ Գրիգորյանը հիշեցրել է, որ հանձնաժողովը հայկական կողմից նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը: «Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ցանկացած հարց, որն առնչվում է սահմանազատման գործընթացին, քննարկվում է բացառապես վերոնշյալ հ

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջան-Հայաստան պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա այսպես է պատասխանել «Հրապարակ» օրաթերթի՝ հունիսի 10-ին հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու ևս 180 ք/կմ», հունիսի 11-ին հրապարակված «Մոտ 6 անգամ ավելի տարածք հանձնելու ենք, քան ստանանք. Քարտեզ» և հունիսի 12-ին հրապարակված «Սահմանազատման արդյունքում ավելի շատ հանձնելու ենք, քան ստանանք. Քարտեզ 2» հոդվածներին։

Գրիգորյանը հիշեցրել է, որ հանձնաժողովը հայկական կողմից նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը:

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ ցանկացած հարց, որն առնչվում է սահմանազատման գործընթացին, քննարկվում է բացառապես վերոնշյալ հանձնաժողովի շրջանակներում»,- շեշտել է Գրիգորյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել էր Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու մասին «Հրապարակի» տեղեկատվությունը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում