Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները

Հայաստանը խորը մտահոգություն է հայտնել Իրանի վրա Իսրայելի միակողմանի հարձակման կապակցությամբ և դատապարտել նման գործողությունները: «Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու պահպանել միջազգային իրավունքը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի՝ X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս խորը մտահոգություն է հայտնել այս իրադարձությունների կապակցությամբ։ «Այս գործողությունը տեղի է ունեցել միջուկային բանակցությունների ընթացքում և խաթարում է գլոբալ ու տարածաշրջանային խաղաղության հաստատման ջանքերը։ Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և կոչ է անում անհապաղ ապաէսկալացիայի և իրավիճակի խաղաղ լուծման՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների», - գրել է նա X-ում։ Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել է Իրանի մի շարք շրջանների, կան զ

Հայաստանը խորը մտահոգություն է հայտնել Իրանի վրա Իսրայելի միակողմանի հարձակման կապակցությամբ և դատապարտել նման գործողությունները:

«Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։ Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու պահպանել միջազգային իրավունքը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի՝ X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս խորը մտահոգություն է հայտնել այս իրադարձությունների կապակցությամբ։

«Այս գործողությունը տեղի է ունեցել միջուկային բանակցությունների ընթացքում և խաթարում է գլոբալ ու տարածաշրջանային խաղաղության հաստատման ջանքերը։ Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և կոչ է անում անհապաղ ապաէսկալացիայի և իրավիճակի խաղաղ լուծման՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների», - գրել է նա X-ում։

Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել է Իրանի մի շարք շրջանների, կան զոհեր և վիրավորներ: Իրանն, իր հերթին, ըստ ԶԼՄ-ների, ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են Հայաստանի հնարավոր քայլերը` Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ֆոնին

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում