Երևանի դպրոցներից մեկում դանակահարված 14-ամյա տղայի կյանքը հաջողվել է փրկել, տեղեկությունն Armenia Today-ին հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Նրա խոսքով՝ ՔԿ-ն վարույթ է հարուցել ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով (անչափահասին զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մարմնական վնասվածք պատճառելը, որը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով)։ Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Աջափնյակի տարբեր դպրոցներում սովորող երկու տղաներ անհայտ պատճառով վիճաբանել են, ինչի հետևանքով նրանցից մեկը ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում